հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե չստացվի մյուս ուժերի հետ ներկայացնել ժամանակավոր կառավարության կազմ, «Միասին» շարժումը դա կանի մենակ. Արամ Գ. Սարգսյան

Եթե չստացվի մյուս ուժերի հետ ներկայացնել ժամանակավոր կառավարության կազմ, «Միասին» շարժումը դա կանի մենակ. Արամ Գ. Սարգսյան

Պարզ է, որ ընդդիմությունը պետք է կարողանար կոնսոլիդացված հանդես գալ, բայց պատճառները տարբեր են: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Միասին» շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տարիներ շարունակ ընդդիմությանը չի հաջողվում մարդկանց ոտքի հանել:

Նա, մասնավորապես, նշեց. «Դա նաեւ անցյալի հետ էլ է կապված, թե ինչպիսին է եղել նախկինը, ինչպիսին է այսօրվանը: Շատերը չկարողացան եզրեր գտնել եւ միասնաբար հանդես գալ: Այստեղ կա նաեւ հարցը, թե երկրի առաջիկա ապագան ինչպես են տարբեր ուժեր տարբեր ձեւով ընկալում: Դրա համար մենք առաջարկում ենք ժամանակավոր կառավարության կազմ քննարկել:

Մենք կարող ենք ներկայացնել եւ ծրագիր, եւ ժամանակավոր կառավարության կազմ, բայց կստացվի, որ մենք մեզ վրա վերցրեցինք մենաշնորհը, իսկ մենք ուզում ենք, որ դա լինի միասնաբար: Եթե ստացվի՝ լավ, իսկ եթե չստացվի, «Միասին» շարժումը գնալու է իր նպատակին հասնելու համար»:

:

  • Կիսվել: