ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան

Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան

Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կոալիցիա չէին կազմի, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի օրակարգին միանալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ հարցին։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի համամասնական ընտրակարգով ընտրություններին ՔՊ-ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է, ով իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով։

Առուշանյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։

 

  • Կիսվել: