ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, Հայաստանը ստիպված է լինելու դիմելու միջազգային այլ գործընկերներին. ԱԽ քարտուղար

Եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, Հայաստանը ստիպված է լինելու դիմելու միջազգային այլ գործընկերներին. ԱԽ քարտուղար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարեց, թե եթե չկարողանան ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ դիմելու միջազգային այլ գործընկերների, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծվի։

«Մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, առաջնային գործարկել դրանք», - ասաց Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ Երևանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997-ի պայմանգրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։

 «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու», - ասաց ԱԽ քարտուղարը:

 
Նա ընդդգծեց, որ եթե հնարավոր չլինի այս ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա «ակնկալում ենք Հայաստանին տրամադրել բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»:

  • Կիսվել: