Եթե չկա մեղավորների պատիժ, չենք կարող խոսել կանխարգելման մասին. ՄԻՊ
Եվս մեկ անգամ առիթն ուզում եմ օգտագործել՝ ասելու, որ եթե չկան հանցագործությունների դատապարտում և մեղավորների պատիժ, չենք կարող խոսել արդյունավետ կանխարգելման մասին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ խոսքը նաև թուրքական պետության կողմից շարունակվող ժխտողական քաղաքականության մասին է, որը խիստ դատապարտելի է, մարտահրավեր է ցեղասպանությունների կանխարգելման համար: