ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե չես բավարարվում քո տարածքով, այդ ժամանակ գալիս է ուժեղին պարզելու տղայական մոտեցումը․ Վահագն Ալեքսանյան

Եթե չես բավարարվում քո տարածքով, այդ ժամանակ գալիս է ուժեղին պարզելու տղայական մոտեցումը․ Վահագն Ալեքսանյան

Վարչապետի երեկվա ելույթում մի քանի կարևորագույն թեմաներից խոսվեց, այդ թվում հայրենասիրության մոդելի մասին, որին այստեղից մեր ընդդիմադիր գործընկերները քամահրական երանգներ տվեցին՝ ասելով բավարարվել 29800-ով՝ մոռանալով, թե իրենք ժամանակին ինչով էին բավարարվում, երբ չէին բավարարվում ունեցածով։ 

Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«29800-ով բավարարվելու կոնտեքստում էլ շատ կարևոր է շեշտելը, որ եթե չես բավարարվում 29800-ով, ինչ-որ առումով միջազգային հանրության տեսակետից լեգիտիմ իրավունք ես տալիս ինչ-որ մեկին էլ չբավարարվելու իր ունեցածով։ Այդ ժամանակ գալիս է ուժեղին պարզելու տղայական մոտեցումը, և դրա մեջ ես դնում քո երկիրը։ Իսկ քո երկիրը տարիներ շարունակ հենց քո կառավարման արդյունքում հասել է մի այնպիսի վիճակի, որ առնվազն այդ պայքարում փաստ չի, որ հաղթող է դուրս գալու», - ասաց Ալեքսանյանը։

  • Կիսվել: