երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Եթե այսօր զիջենք մեր պահանջատիրությունը, վաղը հռչակվելու ենք զրպարտող և ստախոս. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Եթե այսօր զիջենք մեր պահանջատիրությունը, վաղը հռչակվելու ենք զրպարտող և ստախոս. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն է հղում Վեհափառ Հայրապետը՝ հույսով ու հավատքով, որ այս հավաքն իր ներդրումը կունենա մեր հայրենական կյանքում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց  Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ եթե մենք այսօր զիջեցինք մեր պատմությունը, զրկվելու ենք նաև վաղվա պատմությունից.

«Եթե այսօր մենք զիջում ենք մեր պահանջատիրությունը, մենք վաղը հռչակվելու ենք որպես դարերի ընթացքում զրպարտող և ստախոս։ Մենք իրավունք չունենք մեր ազգային արժեքների, ինքնության  հիմքերը զիջելու, նույնիսկ, մտածելու դրա մասին։

Շատ դեպքերում մեզ՝ եկեղեցականներիս, քննադատում են քաղաքականությամբ զբաղվելու համար։

Քավ լիցի, դա քաղաքականություն չէ, որևիցե եկեղեցական կանոն չի զրկել հոգևորականին քաղաքացիական իրավունքից, նրա՝ քաղաքացիական դիրքորոշում ունենալու իրավունքից։ Մենք բոլորս՝ առանց քաղաքականության, ունենք քաղաքացիական դիրքորոշում հայտնելու իրավունք»։

  • Կիսվել: