Եթե այսօր հայերին դատում են, որովհետև նրանք հայ էին Շուշիում, ապա վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետև հայ ենք Երևանում. Թաթոյան (տեսանյութ)
Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են, որ չհրաժարվեցին հայ լինելուց հայկական հողի վրա...Որ չվերացան, ինքնակազմակերպվեցին, որ պաշտպանեցին ընտանիքներ, որ կրթեցին երեխաներ...Որ ապրեցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
«Եթե այսօր հայերին դատում են, որովհետև նրանք հայ էին Շուշիում և Ստեփանակերտում, ապա վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետև հայ ենք և Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։
Հայաստանի կառավարության լռությունն այս դատավճիռների հարցում ո՛չ զգուշավորություն է և ո՛չ էլ դիվանագիտություն...»,-նշել է նա:


