կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

Ժամեր շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես երկնքից իջած թևերը կտրած հրեշտակի նման ընդդիմադիր գործիչները փորձում են այս ամբիոնից, այս դահլիճից ժողովրդին համոզել, որ այս ԱԺ-ն լեգիտիմ չէ: Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք: Եթե ընտրությունները կեղծվել են, ձայները փոշիացվել են, ձայները գողացվել են, եթե, ըստ ձեր ներկայացրածի, այս իշխանությունը լեգիտիմ չէ, մինչև այսօր ինչո՞ւ փողոց դուրս չեք եկել: Դուրս գայիք փողոց, հեղափոխություն անեիք: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:

Նա ընդդիմությանը խորհուրդ տվեց կեղծ թեզեր չտարածել այն մասին, թե ինչու են վերցրել մանդատները:

«Մանդատները վերցրել եք թե չէ՝ դա ձեր գործն է, բայց կեղծ թեզերը մի՛ փորձեք մատուցել հանրությանը՝ «մանդատները վերցրել ենք, որ մեր եկեղեցին փրկենք», «մանդատները վերցրել ենք, որ հայ մնանք»: Բա դրանից առաջ էլ ասում էիք՝ գալիս ենք ընտրությունները հաղթենք, դառնանք վարչապետ, որ Հայաստանը չփլուզվի, որ եկեղեցիները չփլուզվեն: Բա ընտրությունները պարտվելուց հետո Հայաստանն ինչո՞ւ չփլուզվեց, 300 հազար ադրբեջանցիներն ո՞ւր են, հարգելինե՛րս»,-նշեց պատգամավորը:

Չախոյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների դժգոհությանը, թե ինչու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեգին Բ-ն չի եկել խորհրդարան:

«Ո՞վ է ձեր Վեհափառը, Կտրիճ Ներսիսյա՞նը: Կտրիճ Ներսիսյանին կգնաք ու կփնտրեք այնտեղ, որտեղ ինքը կա: Այն Կտրիճ Ներսիսյանին փնտրեք իր ապօրինի զավակների մոտ: Նա կուսակրոնության ուխտը խախտած Կտրիճ Ներսիսյանն է»,-ասաց նա:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: