ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե Արցախի անվտանգության հարցը չլիներ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք. Ալեն Սիմոնյան

Եթե Արցախի անվտանգության հարցը չլիներ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք. Ալեն Սիմոնյան

Արցախի անվտանգության երաշխիքներն այս բանակցություններում  ամենակարեւոր եւ ամենաբարդ կետերից մեկն է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ժամանակին բոլորը քննադատում էին այն իշխանություններին, որոնք Արցախը բանակցային պրոցեսից դուրս էին թողել: Հիմա մենք բերել ենք Արցախը ինչ-որ կարգավիճակով, ինչ-որ ձևով, ինչ-որ ֆորմատով փորձում ենք հասնել նրան, որ բանակցությունների մաս դառնա, բայց դրա մասին ոչ մեկը չի խոսում, հակառակն են ասում: Եթե այդ հարցը չլիներ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք»,-հայտարարեց Սիմոնյանը:

  • Կիսվել: