կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. Սուրեն Սարգսյան

Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. Սուրեն Սարգսյան

Մի ամբողջ Եվրոպան (ԵՄ + ՆԱՏՕ) չկարողացավ ստիպել Թրամփին չբանակցել Ռուսաստանի հետ, մինչդեռ Իսրայելին հաջողվեց ստիպել նրան չբանակցել Իրանի հետ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Թրամփը որոշում կայացրեց ներքաշվել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ և հարվածներ հասցրեց իր ռմբակոծիչներով։ Նա նաև սպառնաց, որ եթե Իրանը չհամաձայնի բանակցություններին, ապա կստանա ավելի ցավոտ հարվածներ։ Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին։

Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու»,– գրել է նա։

  • Կիսվել: