կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Եթե Ալիևի կողմից իսկապես պատրաստակամություն լինի, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը մոտ ապագայում կարող է տեղի ունենալ. Գրիգորյան

Եթե Ալիևի կողմից իսկապես պատրաստակամություն լինի, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը մոտ ապագայում կարող է տեղի ունենալ. Գրիգորյան

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինն ՀԸ-ի եթերում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպելու պատրաստակամության մասին։

Նա նշեց, որ հայկական կողմը հայտարարել է, որ բարձրագույն մակարդակում պատրաստ են հանդիպել և քննարկել հարցեր: Գրիգորյանի խոսքով՝ սա ավելի շատ պատասխան է:

՛՛Բնականաբար, մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, և եթե իսկապես պատրաստակամություն լինի (Ալիևի կողմից – խմբ․), հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ՛՛,-նշեց ԱԽ քարտուղարը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: