կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը,  դա բացասական հետևանքները կունենա բանակցային գործընթացի վրա. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպման ժամանակ

Եթե Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը,  դա բացասական հետևանքները կունենա բանակցային գործընթացի վրա. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպման ժամանակ

Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամ է, իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետին: Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց. ՛՛Եթե մենք չկարողանանք լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը,  երկրի վրա հումանիտար աղետը, բնականաբար, իր բացասական հետևանքները կունենա բանակցային գործընթացի վրա՛՛։

Միրզոյանը նաև հավելեց, որ Երևանը կառուցողական է և շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, որոշ հարցերում արդյունքներ կան, որոշ հեռանկարներ տեսանելի են, որտեղ կողմերը կարող են փոխադարձ համաձայնության գալ։

՛՛Բայց, իհարկե, մնում են խնդրահարույց հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից՛՛,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: