շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էս ընտրություններում ժողովուրդը ինչքան կուզի կխփի, կուզի՝ 60 կխփի, կուզի՝ 70, 80․ Նիկոլ Փաշինյան

Էս ընտրություններում ժողովուրդը ինչքան կուզի կխփի, կուզի՝ 60 կխփի, կուզի՝ 70, 80․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար, Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավի առաջին օրը այցելել է Արմավիրի մարզ։

Էջմիածնում, իր համակիրների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ 2021 թվականի հունիսի 20-ին քաղաքացիներից յուրաքանչյուրը կատարելու է բարձրագույն իշխանության իր դերը՝ նորից հիշեցնելով, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։

«Մեջբերում եմ 2018 թվականի ապրիլի 17-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ Ազգային ժողովի ամբիոնից՝ ի պատասխան պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին․ «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, որ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է։ Կանգնած է, որվեհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են ու անընդունելի մեզ համար»։ Սա է ձեր երեսը, որ դուք բանակցային գործընթացում ընդհանրապես պետությունների մրցակցությունը հասցրել եք մի վիճակի, որ Ադրբեջանն ի վիճակի եղել մեզ համար անընդունելի պահնաջներ առաջադրել։

Բա դուք ինչի՞ ի վիճակի չեք եղել Ադրբեջանի համար անըդնունելի պահանջներ առաջադրել։ Ինչի՞ ի վիճակի չեք եղել»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այս ընտրությունների ժողովուրդը պետք է դատի Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։

«Գնացեք և արեք ձեր դատը, և ես ասում եմ ինքս, որ ինքս ենթակա եմ ձեր ցանկացած դատավճռին։ Չհավատաք որևէ մեկին, որ կասի՝ ձեր ձայնը կասկածի տակ է»,-ասաց նա։ Նրա խոսքով՝ առանց քաղաքացիների ձայների, ոչ ոք չի կարողանա հաղթել այս ընտրության ժամանակ։ «Սա 2013 կամ 2017 թվականը չի, 2008, 2003 թվականը, որ ասեն՝ ինչքան ուզենք՝ կխփեն։ Էս ընտրություններում միայն ու միայն ժողովուրդը ինչքան կուզի կխփի, կուզի՝ 60 կխփի, կուզի՝ 70, 80։ Եվ մենք երաշխավորում ենք ձեր ցանկացած ձայնի անվտանգությունն ու ապահովությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ առաջնորդը նաև նշեց, որ թավիշը փոխարինելու են պողպատե մահակով։

  • Կիսվել: