կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես քվեարկեցի, որ ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք. Սամվել Բաբայան

Ես քվեարկեցի, որ ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք. Սամվել Բաբայան

Ես քվեարկեցի, որ ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք։ Այս մասին այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ազատական՛՛ կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մարդիկ պետք է հանգիստ լինեն։ Ընտրություններ են, ամեն ինչ դրանով ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում։ Խորհուրդ կտայի հանգիստ լինել։

Լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցություններից 3-4-ն են անցնելու, մնացածը պարտվելու են։ Այդ մարդիկ չարչարվել են, բայց որ ժողովրդի վստահությունը չեն ստացել, պետք է լարվածություն լինի։ Դա բնական է՛՛:

  • Կիսվել: