Ես փոխվարչապետի պաշտոնի առաջարկ չեմ ստացել՝ ստանամ, կմտածեմ. Խ. Սուքիասյան
Ես փոխվարչապետի պաշտոնի առաջարկ չեմ ստացել, ինձ առաջարկվել է գնալ ԱԺ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Խաչատուր Սուքիասյանը:
«Ստանամ, կմտածեմ, քանի որ կառավարման համակարգն ունի իր բարդությունները, իր առանձնահատկությունները»,-նշել է նա։
Հարցին, թե իր և Տիգրան Ավինյանի հակասությունների պատճառո՞վ է, որ Ավինյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում չէ, Սուքիասյանը նշել է. «Չգիտեմ ինչ հակասությունների մասին եք խոսում, ես ընդհանրապես չգիտեմ, թե ինքը ով է, իր հետ չեմ շփվել»: