հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ես պատրաստվում եմ գնալ ԱԱԾ․ Հակոբ Ճաղարյան

Ես պատրաստվում եմ գնալ ԱԱԾ․ Հակոբ Ճաղարյան

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հակոբ Ճաղարյանը։


«Չեն կանչել ԱԱԾ, այլ հրավիրել են, և ես պատրաստվում եմ գնալ, զրուցել նրանց հետ», -ասաց պարոն Ճաղարյանը։


Հարցին, թե չի՞ ենթադրում, ինչու են հրավիրել իրեն ԱԱԾ, նա պատասխանեց․ «Երևի անհանգստացած են, որ երկրի ստրատեգիական նշանակության ոլորտը վտանգված է»։


Պարոն Ճաղարյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ շուտով ասուլիս է հրավիրելու և մանրամասն կխոսի ավիացիայի ոլորտի խնդիրների մասին։


Նշենք, որ Հակոբ Ճաղարյանի՝ պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունը հայտնի դարձավ երեկ։

  • Կիսվել: