ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես, որպես ավագանու անդամ, Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառ չունեմ. ավագանու իմքայլական անդամ

Ես, որպես ավագանու անդամ, Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառ չունեմ. ավագանու իմքայլական անդամ

Ես, որպես ավագանու անդամ ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ, և Համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի շահերից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գեւորգյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ սկսված գործընթացին:

«Ես, որպես ավագանու անդամ ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ, և Համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի շահերից։ Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքպետի մանդատը առաջնային մանդատ է, ընտրվել է ուղիղ Երևան քաղաքի բնակիչների կողմից։ Ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց Երևանցիներն ուզու՞մ են փոխել»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

 

  • Կիսվել: