շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ չարիքը ոչ սթափ վիճակում էր. Բագրատ Սրբազան

Ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ չարիքը ոչ սթափ վիճակում էր. Բագրատ Սրբազան

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ողջամիտ կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ սթափ վիճակում է հայտարարել, որ քաղաքացին է  պետությունը։

«Հիշում եք, չէ՞, որ վարչապետ էիք, հիմա պետություն եք, վաղը կարող է՝ հռչակվեք աստվածներ։ Ամեն ինչ անելու է՝ փորձելու շահել ձեր համակրանքը։ Բայց ի՞նչն է հատկանշականը։ Շատ կներեք արտահայտությանս համար, իրենց վարքով փաստել են, որ թքած ունեն պետության վրա, և դա ցույց են տվել՝ քաղաքացու վրա թքելով, այդ խորհրդանիշը շատ առարկայական է»,-ասաց Սրբազանը։

Նրա խոսքով, այս աբսուրդի թատրոնը, որ դարձել է մեր կյանքի սողացարանը վերջ է գտնելու։
«Եվ վերջ է գտնելու ոչ ուշ գալիքում, շատ շուտով»,-ասաց նա։

  • Կիսվել: