Ես ոչ 5-6, ոչ էլ 3 մլն դրամ աշխատավարձ չեմ ստանում. Ռուբինյանը կիսատ թողեց բրիֆինգը ու հեռացավ
Ես 5-6 միլիոն դրամ աշխատավարձ չեմ ստանում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ պարգևավճարների թեմայով ԱԺ նախագահն ասում է, որ պետական կառույցից կթողնեն, կգնան մասնավորում կաշխատեն, որովհետև այնտեղ բարձր աշխատավարձ են տալիս, հիմա ձեզ ո՞ր մասնավոր ընկերությունում 5-6 միլիոն դրամով աշխատանքի կընդունեն։
«Ես երեք միլիոն աշխատավարձ էլ չեմ ստանում։ Բա եթե ես 3 մլն չեմ ստանում, ինչի՞ եք հարցը այդպես տալիս։ Պատահական թիվ պետք չի ասել։ Դուք դասական մանիպուլյացիա եք անում։ Դուք փորձում եք տպավորություն ստեղծել մարդկանց մոտ, որ ես ամսական 3 միլիոն աշխատավարձ եմ ստանում։ Հիմա փորձեք առանց մանիպուլյացիայի հարցը ձևակերպել»,–ասաց նա։
Լրագրողը մի քանի անգամ պնդեց, որ ինքը չի մանիպուլացնում, ինչը բարկացրեց Ռուբինյանին, նա մի քանի անգամ փորձեց խոսքը շարունակել, ու տեսնելով, որ իրեն ընդհատում են, հեռացավ։


