ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ես Նիկոլ Փաշինյանին տանել չեմ կարողանում, ձայնս դողում է, որ իմացա՝ էստեղ է գալիս. եկեղեցի եկած քաղաքացի

Ես Նիկոլ Փաշինյանին տանել չեմ կարողանում, ձայնս դողում է, որ իմացա՝ էստեղ է գալիս. եկեղեցի եկած քաղաքացի

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի ամեն կիրակի պատարագի մասնակցող քաղաքացիները մեկը, իմանալով, որ Նիկոլ Փաշինյանն էլ է այստեղ պատարագի մասնակցում, որոշել է մոմ վառել ու հեռանալ։

«Ձայնս դողում է, երբ իմացա, որ այստեղ է գալիս Նիկոլ Փաշինյանը։ Ես ամեն կիրակի էստեղ եմ գալիս, ժամերգության եմ գալիս, ու չէի ուզի, որ Նիկոլ Փաշինյանն այս սրբավայրը մտներ։ Ես նրան ի սկզբանե տանել չեմ կարողացել, հիմա առավել եւս, երբ եկեղեցու դեմ այս քայլերն է անում։ Հիմա ես կմտնեմ, հետո մինչեւ իր գալը կհեռանամ, որ իրեն չհանդիպեմ»,– լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, եկեղեցական հարցերին չպետք է իշխանությունները խառնվեն. «Մենք էնքան անվտանգային խնդիրներ ունենք, որ կարելի է այդ հարցերով զբաղվել, դա ավելի կարեւոր է»։

  • Կիսվել: