հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ես մեծ սիրով կհետևեմ Սերժ Սարգսյանի պատասխաններին դատարանում. Դավիթ Սանասարյան

Ես մեծ սիրով կհետևեմ Սերժ Սարգսյանի պատասխաններին դատարանում. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի այսօրվա մամուլի ասուլիսին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ես մեծ սիրով կհետևեմ Սերժ Սարգսյանի պատասխաններին, բայց ոչ թե լրագրողների, այլ դատարանում՝ դատավարության մասնակիցների հարցերին։

Ժողովուրդը մերժել և հեռացրել է իշխանությունից Սերժին ու իր ուժին, իսկ նրանց ասուլիսներն ու կարճամետրաժ ֆիլմերի քարոզչական լոլոները մեծ հաշվով ոչինչ են։ Պատմությունը մի գուցե կարող էին սրբագրել նախորդ դարերում, բայց 21-րդ դարի հնարավորություններն այլ են. ոչինչ չի մոռացվի, ու ոչ ոք անպատիժ չի մնա։

Հայաստանի Հանարապետությունում արդարադատություն լինելու է (թեկուզ՝ ուշացած)» ։

  • Կիսվել: