հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա. Պողոսյանը՝ ՍԴ-ի շուրջ գործընթացների մասին

Ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա. Պողոսյանը՝ ՍԴ-ի շուրջ գործընթացների մասին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան պողոսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախագահը ստորագրելու՞ է հանրաքվե նշանակելու հրամանագիրը, ասաց, որ հիմա այնպես է օրենսդրությունը, որ անկախ նրանից՝ նախագահը կստորագրի, թե ոչ, եթե կա ԱԺ որոշում, ապա հանրաքվեի գործընթացը տեղի է ունենալու.

Նա նշեց. «Քաղաքական իմաստով ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա, մենք հանրության կարծիքն իմանանք և դրանով մշակույթ դնենք: Բայց նաև դասեր քաղենք, որ հետագայում, եթե հանրաքվե ենք անում, միայն լեգալ ճանապարհով անենք: Եթե ժողովուրդն իր կարծիքը ասելու հնարավորություն է ձեռք բերում և ասում է, դա արդեն լեգիտիմ է և ամենաբարձր արժեքն է»:

Պողոսյանն ընդգծեց, որ եթե լինելու են գործիչներ, ինստիտուտներ, որոնք հակադրվում են իշխանությունների քայլերին, իրենք պայքարելու են իրավունքների համար՝ դատական համակարգով կամ այլ կերպ:

«Կարծում եմ, որ այս հարցերը պետք է բանակցություններով լուծվեն: Հիմա էլ ուշ չէ, ասում եմ՝ գնացեք, բանակցեք: Բայց բանակցելուց առաջ, հիշե՛ք, թե ինչպիսի խոսք պետք է օգտագործես, որ դիմացինը նստի սեղանի շուրջ ու խոսի»,-ասաց նա:

  • Կիսվել: