շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ էդ սատանաները այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում. Սարգսյան

Ես իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ էդ սատանաները այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում. Սարգսյան

Ինձ թվաց՝ արյունս երակներում սառեց, մարդկային որեւէ բան կա՞ սրանց մեջ, հայրենիքի համար զոհված հերոս տղերքին բերել ու լցրել են սառնարանը, բա սատանա՞ չեն սրանք, բա ինչ են։ Այս մասին Մասիսում ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի հետ կապված աղմկահարույց տեղեկությանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես 67 տարեկան եմ, այս ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ եմ տեսել, ես զրուցել եմ տեւական ժամանակ երկու, երեք որդի կորցրած որդիների հետ, ամեն ինչ տեսել եմ, եւ ինձ թվում էր, որ ես այլեւս զարմանալու ու լացելու ունակություն չունեմ։

Ձեր ասած այդ նկարները, որը տեսել եմ, ինձ թվաց արյունս երակներում սառեց, բայց լավ մա՞րդ են դրանք, մարդկային որեւէ բան կա՞ նրանց մեջ, ոնց կարելի է հայրենիքի համար զոհված հերոս տղերքին, անկախ նրանից հերոսություն արել են, թե ոչ, իրենք ամեթանկագինն են տվել այս երկրին,  բերել են ու լցրել սառնարանը այդ մարդկանց, բա սատանա՞ չեն սրանք, բա ինչ են՛՛:

Անդրադառնալով նախընտրական քարոզչությանը՝ Սարգսյանը նեշլ է. ՛՛Հիմա քարոզչություն անելու ժամանա՞կ է, թշնամին մեր երկրում է: Ես անհարմար եմ զգում, այո, ուրիշները, կապիտուլյանտ կոչվածը գնում է միտինգներ անում, էս ընթացքում ինչ ասես արել է, քարոզչություն է անում, ընտրություններ է անում, ախր մենք քարոզչություն անելու սիրտ ունե՞նք էս օկուպացված երկրում։ Եթե պնդում եք, որ պետք է մենք էլ անենք, կանենք, բայց հավատացեք, որ ինձ համար ամոթ է, ես իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ էդ սատանաները այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում։ Մենք էլ կանենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չէ՛՛:

  • Կիսվել: