շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել․ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում մանդատը

Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել․ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում մանդատը

Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը․

«Հարգելի՛ ընկերներ

Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։

Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։

Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։

Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։

Միացի՛ր, որ փոխենք»

  • Կիսվել: