շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես հուսով եմ` նրանք շուտով կայցելեն մեզ որոշ առաջարկներով. Ալիևը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի մասին

Ես հուսով եմ` նրանք շուտով կայցելեն մեզ որոշ առաջարկներով. Ալիևը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի մասին

Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկներ կներկայացնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
 
Նրա խոսքերով` Մինսկի խումբը կարող է հետկոնֆլիկտային իրավիճակում դերակատարություն ունենալ, բայց ՛՛ոչ թե որպես հակամարտությունը կարգավորող խումբ, այն արդեն կարգավորված է՛՛, այլ ՛՛Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու առումով՛՛։
 
Ալիևն ասել է, թե միջազգային խաղացողները կարող են աջակցել սահմանների դեմարկացիային, ապառազմականացմանը, փոխգործակցության հաստատմանը։
 
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես հուսով եմ` նրանք շուտով կայցելեն մեզ որոշ առաջարկներով, և մենք ուշադիր կուսումնասիրենք այդ առաջարկները՛՛:
 
Ալիևը հավելել է, թե ինքը չի պնդում, որ Մինսկի խումբն այլևս անհրաժեշտ չէ. նոր պայմաններում, նրա խոսքով, նրանք կարող են աջակցել տարածաշրջանում խաղաղության հետագա հաստատմանը։
 
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Մինսկի խումբը կարող է հետկոնֆլիկտային իրավիճակում դերակատարություն ունենալ, բայց ՛՛ոչ թե որպես հակամարտությունը կարգավորող խումբ, այն արդեն կարգավորված է՛՛, այլ ՛՛Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու առումով՛՛։
 
Ալիևն ասել է, թե միջազգային խաղացողները կարող են աջակցել սահմանների դեմարկացիային, ապառազմականացմանը, ինչպես նաև՝ փոխգործակցության հաստատմանը։

  • Կիսվել: