ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուհանում երեկ կորոնավիրուսի վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Ուհանում երեկ կորոնավիրուսի վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող  չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում բռնկումից ի վեր մարտի 18-ին վարակվածության դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահական հանձնաժողովը։ 

Ըստ հրապարակված տվյալների՝ նահանգում մահերի թիվն ավելացել է 8-ով, իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ուհանում 50 հազար 5 է, Հուբեյում՝ 67 հազար 800:

Հաղորդվում է, որ հիվանդանոցներից դուրս է գրվել 795 մարդ, արդյունքում հոսպիտալացված անձանց թիվը կրճատվել է՝ հասնելով մինչև 6 հազար 636, այդ թվում` 1809 ծանր, 465-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

  • Կիսվել: