շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ես գնալու եմ պատերազմի բացառման ճանապարհով, և սա ասում եմ բաց. Փաշինյան

Ես գնալու եմ պատերազմի բացառման ճանապարհով, և սա ասում եմ բաց. Փաշինյան

Ես գնալու եմ պատերազմի բացառման ճանապարհով, և սա ասում եմ բաց. Փաշինյան Ես գնալու եմ պատերազմի բացառման ճանապարհով, և սա ասում եմ բաց: Ես ուզում եմ մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման ճանապարհ բացել: Այս մասին Աջափնյակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է ամեն կերպ խուսափենք Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմից, մենք չենք գնալու իրավիճակի սրման ճանապարհով, հիմա եթե պարզվի Սև լճի 30% մնում է սահմանից այն կողմ, ինչ մենք դրա համար պատերազմ հայտարարենք, իհարկե ոչ: Մեր պետք է գնանք մեր երկրի պարիսպենրը գծելու ճանապարհով, և դա կապ չունի արցախյան հիմնախնդրի հետ»,- ասաց Փաշինյանը` անդրադառնալով ստեղծված իրավիճակում Ռուսաստանի կողմից մեզ հրամցրած սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի առաջարկին:

«Իսկ ով մեզ քննադատում է այդ դիրքորոշման համար թող ասեն, թե իրենք էս իրավիճակում ինչ են անելու»,- եզրափակեց նա:

Անդրադառնալով անկլավների թեմային` նա ասաց, որ այդ հարցով պետք չէ իրենց վախեցնել, քանզի ինչքան անկլավ կա մեր տիրապետության տակ, այնքան էլ Ադրբեջանի: Անդրադառնալով իր հնչեցրած այն առաջարկին, որ Ադրբեջանի և ՀՀ զորքերը ետ քաշվեն դեպի իրենց նախնական դիրքերը, իսկ սահմանագծի երկայնքով տեղակայվեն ՌԴ կամ ՄԽ համանախագահ երկրների զորքերը` Փաշինյանը ասաց, որ համանախագահ երկրներից մեկը արդեն անդրադարձել է այս առաջարկին, այլոնցից պատասխան դեռ սպասվում են:

«Իսկ հիմա կողմերի զորքերը, օրինակ, առանց նախապայմանների կարող են ետ քաշվել, իսկ մեր գյուղացիները այնտեղ իրենց անասունը արածացնեն»,- առաջարկեց երկրի գլուխը:

Անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին առ այն, որ նա չափազանց մեղմ քաղաքականություն է վարում երկրի ներսում, Փաշինյանը հավաստեց, որ դա արվում է քաղաքացիական պատերազմից խուսափելու համար.

«Եթե ես գնայի կոշտ քայլերի, կսկսվեր քաղաքացիական պատերազմ, և եթե արցախյան պատերազմի ժամանակ զոհվեցին 4 հազար հայորդիներ, այդ պարագայում կզոհվեին 20 հազար մարդ»:

  • Կիսվել: