երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ես և Սարիկ Մինասյանը էլ միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել. Առուշանյան

Ես և Սարիկ Մինասյանը էլ միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել. Առուշանյան

Ես և Սարիկ Մինասյանը մինչ այս էլ շատ լավ, մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, շատ ուրախ եմ, որ պարոն Մինասյանն է ընտրվել Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար: Այդ մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ինքն ու Սարիկ Մինասյանը լուրջ տարաձայնություններ ունեն:

«Վստահ եմ, որ մեր համատեղ ուժերով մենք կարողանալու ենք թե՛ քաղաքը, թե՛ մարզը կառավարել և  նաև շատ ուրախ եմ, որ մեր ընկերական հարաբերությունները նաև վերածվեցին գործընկերական հարաբերությունների: Գիտեք, Սարիկ Մինասյանը դարձավ ՔՊ անդամ, դրա համար ևս շնորհավորում եմ մեր գործընկերոջը»,-ասաց նա:

Նա չհամաձայնեց, որ ՔՊ-ն Գյումրիում վարկանիշի խնդիր ունի. «Այնպես չի, որ բոլոր իշխանությունների ժամանակ ՀՀ քաղաքացիները համատարած սիրել, ընդունել են իշխող ուժին, դա նորմալ քաղաքական պրոցես է: Բնականաբար կան դժգոհություններ նաև Գյումրիում մեր կուսակցությունից, մեր կառավարումից, դա շատ նորմալ է: Շատ ավելի լավ է, որ գոհ մարդիկ շատ ավելի շատ են և 2026 թվականի ընտրությունները ցույց կտան»:

  • Կիսվել: