չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ես երկու դպրոցահասակ երեխա ունեմ ու պատրաստ եմ իրենց դպրոց ուղարկել․ Արսեն Թորոսյան

Ես երկու դպրոցահասակ երեխա ունեմ ու պատրաստ եմ իրենց դպրոց ուղարկել․ Արսեն Թորոսյան

Դպրոցական երեխաները պրակտիկորեն խնդիր չունեն կորոնավիրուսի հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասպանելով հարցին, թե  մանկապարտեզները և դպրոցները փակելու կարիք չի՞ տեսնում։

«Ես երկու դպրոցահասակ երեխա ունեմ ու պատրաստ եմ իրենց դպրոց ուղարկել, քանի որ դպրոցական երեխաները պրակտիկորեն խնդիր չունեն այս վիրուսի հետ»,- ասաց նախարարը և հավելեց, որ դեռ առիթ չի ունեցել խոսելու ԿԳՄՍ նախարարի ու կառավարության հետ. «Կարծում եմ՝ օրվա ընթացքում կտեղեկացնենք որոշման մասին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկություն էր տարածել շեշտելով, որ արտահերթ արձակուրդ հայտարարելու հարցը մեր ուշադրության կենտրոնում է։

«Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՉԿԱ: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»,-նշել էր ԿԳՄՍ նախարարը։

  • Կիսվել: