ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Խոսե Անտոնիո Կաստին
ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք վերջին շրջանում ձեռք են բերել նոր բովանդակություն։

Ջերմությամբ եմ հիշում այս տարի գարնանը Չիլիի Հանրապետություն կատարած իմ այցը, որը ևս մեկ անգամ հաստատեց մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության ներուժի առկայությունը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ գոյություն ունեցող փոխգործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ընդգրկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

  • Կիսվել: