երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ես երբեք իմ կյանքում թուրքերից ոչինչ չեմ խնդրել, թուրքերն են ինձինց ու մեզնից միշտ խնդրել․ Յուրի Խաչատուրով

Ես երբեք իմ կյանքում թուրքերից ոչինչ չեմ խնդրել, թուրքերն են ինձինց ու մեզնից միշտ խնդրել․ Յուրի Խաչատուրով

ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը ևս Ազատության հրապարակում է, որտեղ ի աջակցություն բանակի հանրահավաք է ընթանում:

ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին, ասաց, որ նախապես հայտնում է, որ ակցիաների չի մասնակցել, որովհետև մի փոքր ոչ կոմֆորտ է զգացել իրեն բանակի պասիվության պատճառով, սակայն այսօր նա երջանիկ է, այսօր բանակն արթնացել ու որոշում է կայացրել:

«Հիմա եկել է տեղեկություն, թե զինված որոշ խմբեր ցանկանում են ձերբակալել ԳՇ պետին, սակայն չգիտեմ ինչ հիմարներ կարող են լինել, ովքեր կգնան ձերբակալելու բանակի ներկայացուցչին: Ես որոշ ժամանակ առաջ լսել եմ այդ ընկերոջը, եթե նրան կարելի է ընկեր անվանել, Անդրանիկ Քոչարյանին, ասում է՝ կարող ենք կրակել: Գիտեք, ես նրան լավ գիտեմ, նա ոչինչ չգիտի, նա համազգեստ է հագել, մորուք է պահել, մտածում է, թե ինքը լավ տղա է, նա արտասովոր մոլագար է, ուրիշ ոչինի: Չնայած 1992-ին որոշ օգուտ բերել է բանակին, սակայն դա վաղուց էր»,-ասաց Յուրի Խաչատուրովը:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմին՝ Յուրի Խաչատուրովն ասաց, որ բոլորն ասում են՝ 2016-ին մենք պարտվել ենք, որ մենք ենք խնդրել խաղաղություն. «Ես երդվում եմ հորս հիշատակով, ես երբեք իմ կյանքում թուրքերից ոչինչ չեմ խնդրել, թուրքերն են ինձինց ու մեզնից միշտ խնդրել ու դիմել խնդրանքով»:

Խաչատուրովն ասաց, որ եղել է այն, ինչ եղել է, իրենց համար դժվար է լինելու վերականգնել բանակը, անել այնպես, որ երկրում մարդիկ նորից ժպտան.«Դա դժվար է լինելու, ես գիտեմ, որ Վազգեն Մանուկյանը դա նորից կանի, նա խելացի ու ազնիվ մարդ է»:

Աղբյուր՝ tert.am

  • Կիսվել: