հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես ձեզ խոսք եմ տալիս, որ մենք իրար հետ վռնդելու ենք  Նիկոլ Փաշինյանին ՀՀ իշխանության ղեկից. Միքայել Մինասյան

Ես ձեզ խոսք եմ տալիս, որ մենք իրար հետ վռնդելու ենք  Նիկոլ Փաշինյանին ՀՀ իշխանության ղեկից. Միքայել Մինասյան

Ես չեմ դադարեցրել պայքարը։ Այս մասին իր նոր տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Տեսանյութի միջոցով նա պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

Մասնավորապես, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Խաչատրյանի հարցին, թե ինչու է դադարեցրել տեսանյութերը, դուրս եկել պայքարից և այն մեղադրանքին, որ «կան խոսակցություններ, որ պայմանավորվել է Նիկոլի հետ, և այդ պատճառով դադարեցրել է տեսանյութերի հրապարակումը», Միքայել Մինասյանը նշեց.

«Ես չեմ դադարեցրել պայքարը։ Ես ձեզ խոսք եմ տվել և խոսք եմ տալիս, որ մենք իրար հետ վռնդելու ենք  Նիկոլ Փաշինյանին ՀՀ իշխանության ղեկից, քանի որ այնտեղ նստած նա զբաղված է միայն սեփական փառք ու փող աշխատելով և կործանելով ՀՀ-ն ու ՀՀ ժողովրդին»։

Նա նաև նշեց, որ ինքն իրավունք չուներ պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ. «Ես կարող էի պայմանավորվել, երբ նա ինձ արեց առաջարկ Հռոմում, ես կարող էի պայմանավորվել, երբ նա մարդ ուղարկեց հեռախոսով  և խնդրեց պայմանավորվենք, դադարեցնենք մեր «Ստի վերջը», և նա կդադարեցնի քրեական հետապնդումը, բայց դա հիմա ես նույնիսկ չեմ կարող մտածել»:

Այնուհետև խոսելով կորոնավիրուսից, Միքայել Մինասյանն ասաց.

«Կորոնավիրուսի չի վերջանալու, այն կվերջանա, եթե պետությունը պայքարեր կորոնավիրուսի դեմ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը երբեք, ոչ մի վայրկյան չի պայքարել կորոնավիրուսի դեմ, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսից սարքել է իր ամենամտերիմ ընկերը, որովհետև օգտագործելով կորոնավիրուսը՝ նա կարողանում է բացատրել, թե ինչու են մարդիկ ամեն օր ապրում ավելի վատ, քան նախորդ օրը: Պատասխանը` կորոնավիրուսը, ոչ, կորոնավիրուսը բացարձակ  կապ չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Հայաստանի տնտեսական զարգացումը և դա արել է մինչև կորոնավիրուսը: Բացի այդ Նիկոլ Փաշինյանը այս ժամանակահատվածն օգտագործում է, որպեսզի ԱԺ-ում անցկացնի օրենքներ, որոնք բացարձակ կապ չունեն ոչ կորոնավիրուսի, ոչ էլ տնտեսության հետոր։ Լանզարոտեի «խայտառակ, հակահայկական» կոնվենցիայի ընդունումը, օրինակ, ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ»։

Նա նաև ասաց, որ «Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը սպանել են ավելի քան 700 մարդ, քանի որ այդքան մարդ մահացել է հիվանդության պատճառով»։

«Որպեսզի պատկերացնեք՝ դա մի գյուղ է, Հայաստանի Հանրապետությունում սպանված է մի գյուղ, այնպիսի գյուղ, ինչպիսին Սյունիքի մարզի Դավիթ Բեկն է, կամ Լոռու մարզի Հաղպատը, կամ Տավուշի Բաղանիս գյուղը։ Մի գյուղ Նիկոլը, իր նախարար ВОЗ-ի տղան և, այսպես կոչված, պարետը, մտել են գիշերով և սպանել են։ Ես չեմ կարող պայմանավորվել մարդասպանի հետ, ես իմ բոլոր սխալներով, միշտ քնել եմ խիղճս հանգիստ ու հիմա էլ  խիղճս հանգիստ քնում եմ»,- նշեց նա։

Անդրադառնալով օգտատեր Մանվել Կոստանդյանի հարցին, թե հետևո՞ւմ է եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, Միքայել Մինասյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ եկեղեցու դեմ՝ օգտագործելով մարդկանց ինչ֊-որ տեղ օբյեկտիվ զայրույթը, քանդում է եկեղեցին, ընդ որում՝ քանդում է անթաքույց։

«Նիկոլ Փաշինյանն էլ ինչ պետք է անի, որ Նիկոլ Փաշինյանը էլ ի՞նչ պետք է անի, որ մենք հասկանանք՝ նա իր հետևողականորեն կատարում է իր ծրագիրն ու իր պատվիրատուների պատվերը։ Հիշում եք, չէ՞, որ գնացին վեհարանը գրավեցին։ Հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ այդ մարդկանց հետ։ Չէ, նրանց չձերբակալեցին, նրանց տվեցին պաշտոն։ Հիշում եք, չէ՞, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին սկզբից ասացին, որ դու իրավունք չունես թիկնապահ ունենալ, որովհետև ժողովրդից ես պաշտպանվում, դա ասել է մի մարդ, որը հիմա շրջում է թիկնապահներով, հետո կաթողիկոսին քաշքեցին։

Իրենք անթաքույց զբաղված են հայերին ատելով, իրենք անթաքույց զբաղված են պետությունը և հասարակությունը քանդելով, որովհետև ստեղծում են նոր Հայաստան, այո, այդտեղ նրանք ազնիվ են։ Այդ նոր Հայաստանում պոռնիկները ավելի շատ իրավունքներ ունեն, քան սովորական լավ, օրինապաշտ քաղաքացիները։ Այդ նոր Հայաստանում ստեղծվում է նոր հայի տեսակ, այն չպետք է ունենա հայրենիք, որովհետև նոր Հայաստանի հայի տեսակի հայրենիքը ֆեյսբուքահայաստանն է, որտեղ հիշողությունը 24 ժամ է եւ ամենակարևոր նորությունը Աշոտի վերադարձն է։ Այդպիսի Հայաստան է ստեղծում Նիկոլ Փաշինյանը։

Իսկ եկեղեցու դեմ նա պայքարում է, որովհետև պատվիրատուները հասկացել են՝ կա երեք բևեռ հայկական հասարակության համար՝ լեզուն, որի դեմ պայքարում են, պատմությունը, որի դեմ պայքարում են, և հիշողությունը, որի հիմքում եկեղեցին է, ընդ որում՝ անկախ նրանից՝ հավատացյալ ես, թե ոչ։

Ցավոք սրտի, նրանց օգնում են եկեղեցականները, դա ասում եմ խորը ցավով, որովհետև նրանք ձև են անում, դա իրենց չի վերաբերում և սպասում են, որ մարդիկ կպայքարեն Նիկոլի դեմ, իսկ իրենք չեն պայքարի։ Այդպես չի ստացվելու։ Ժողովուրդը եկեղեցուց ազդակի է սպասում, որովհետևւ եկեղեցին միշտ կանգնել է և ղեկավարել է այն շարժումը, որ փրկվի հայ ժողովուրդը։ Սա ազգային ազատագրական պայքար է և եկեղեցին պարտավոր է ղեկավարել այն, քանի որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդն ու պետությունը զավթված է, որովհետև օտարերկրյա գործակալական ցանցը տիրել է Հայաստանին»,- ասաց Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով, մնացածը լիրիկա է՝ կոպեկ առ կոպեկ, թալան վերադարձնելը և այլն։

«Այո, հետևում եմ, ոչ մի նոր բան չկա և հույս ունեմ որ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը՝ բառի լայն իմաստով, հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելն անհնար է, եւև կդադարեցնեն Աննա Հակոբյանի հիմնադրամներին մուծվել և ուղղակի իրականության հետ հաշվի կնստեն, որպեսզի հասկանանք, որ մենք պայքարում ենք իրար հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և երեք դատավորների դիմումի պահանջներից մեկը մերժելու ՄԻԵԴ որոշմանը՝ Միքայել Մինասյանը նախ ասաց, որ Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում շատ հետաքրքիր տենդենց կար, երբ արևմտյան արժեքները սկսեցին կրել հայկական երիտասարդության երևի ամենալավ սերուցքը։

«Ի դեպ նույն վիճակը 1910-15 թվականների ընթացքում էր, երբ Պոլսից երիտասարդները գնում էին ուսում ստանալու եվրոպական լավագույն համալսարաններում և վստահ լինելով, որ արեւմտյան արժեքները նաեւ արտացոլված են լինելու քաղաքականության մեջ՝ վերադարձան եւ սկսեցին պայքարել Օսմանյան կայսրության դեմ, որովհետև վստահ էին, որ Արեւմուտքը բառիս փիլիսոփայական իմաստով նաև Արեւմուտք է բառիս քաղաքական իմաստով։

Եվ երբ հայերին ջարդում էին, այդ երիտասարդները անկեղծ վստահ էին, որ հիմա կհասնեն արդար Արեւմուտքի արժեքների կրողները եւ կփրկեն, չէ՞ որ մենք ճիշտ ենք։ Ես շատ եմ ուսումնասիրել այս շրջանը, որովհետեւ այդ սերուցքը ուսում էր ստացել այն դպրոցում, որը ավարտել եմ նաեւ ես, եւ ես ցավով եմ կարդացել Մկրտիչ Պեշիկթաշլյանի եւ Դանիել Վարուժանի նամակները։ Նամակներում կար խոր ցավ եւ խոր հիասթափություն։

Նույն հիասթափությունը ապրում են այն երիտասարդները, որոնք վերջին 20 տարվա ընթացքում ուսում ստանալով արեւմտյան համաալսարաններում՝ վերադարձան Հայաստան եւ վստահ էին, որ արեւմտյան արժեքները մարդու իրավունքները, ժողովրդավարությունը ունիվերսալ են եւ անկախ քաղաքական այս կամ այն շահից, կան ինչ-որ բաներ, որոնք կան եւ լինելու են։ Իմ ընկերներն են նրանցից շատերը, որոնք, օրինակ, չեն հասկանում դեսպանատների լռությունը, միջազգային հանրության լռությունը, որովհետև իրենք պետք է հասկանան և առնչվեն իրականության հետ։ Հայաստանի Հանրապետության այսօրվա ղեկավարությունը Հայաստանից սարքեց երրորդ երկիր, իսկ երրորդ երկրներում արժեքային համակարգ չկա, երրորդ երկրներին վերաբերվում են որպես երրորդ երկրի։

Դուք, օրինակ, ի՞նչ գիտեք Ուգանդայի մասին, ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավարական երկրի, մենք մեզ դարձրեցինք страна изгой, իսկ այդ մարդիկ ունեն իրենց կոնկրետ շահերը։

Եթե դուք սպասում եք եվրոպական ինստիտուտներից օբյեկտիվ գնահատական, ինչո՞ւ չեք սպասում օբյեկտիվ գնահատական այն պերսոնաժից, հիշո՞ւմ եք՝ մի կենդանի կար, որն անընդհատ գալիս, պառկում էր՝ Վարդգես Գասպարին։ Եթե դուք ձեզ հարց տաք, բա ո՞ւր է Վարդգես Գասպարին, ինչո՞ւ չի գալիս պառկում։ Հայաստանում հիմա ամեն ինչ շատ պարզ է. Վարդգես Գասպարին չի պառկում, բայց պաշտպանում է ԿԳԲ-ին։ Մենք միակ երկիրն ենք, որտեղ գրանտ ստացողը ժողովրդավարության տարածելու համար 10 տարի պայքարել է ԿԳԲ-ի դեմ, հիմա պայքարում է ԿԳԲ-ի համար»,- ընդգծեց նա։

Ըստ Միքայել Մինասյանի, պատճառն այն է, որ արեւևմտյան արժեքները լավն են, եթե չկա ռեալ պոլիտիկ, հենց այն գալիս է, միանգամից ամեն ինչ փոխվում է, և մնում են խեղճ հայերը, որոնք դեռ հույս ունեն «բարի ձյաձյաների», որոնք գալու են՝ օգնեն։

«Իսկ եթե լուրջ և ավելի խորը. ես չեմ կարծում, որ արևմտյան արժեքները վերաբերում են ինչ-որ կոնկրետ երկրների, արևմտյան արժեքները նույն քրիստոնեական արժեքներն են, որոնց հիմքում ժողովրդավարությունն է, արժեքային համակարգը և մարդու իրավունքները։ Եվ իմ շատ սիրելի ընկերները, որոնք վերջին 20 տարին քարկոծում էին Ռուսաստանին՝ որպես արեւելյան արժեքների կրող, և մեծարում էին արևմտյան արժեքները, հիմա նայում են Արևելք՝ փնտրելով արևմտյան արժեք և իրականում ճիշտ են անում, որովհետեւ ռեալ պոլիտիկը մեզ պետք է նաեւ բերի ռեալ արժեքային համակարգի։

Ես քմծիծաղով եմ վերաբերվում եվրոպական բոլոր կառույցների վերջին 2.5 տարվա լռությանը, անկեղծ հույս ունեմ, և վստահ եմ, որ նրանք շարունակելու են ևս 5 տարի լռել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք, օրինակ, հանգիստ խղճով, առանց աղմուկի դատելու 89+1-ին՝ Նիկոլ Փաշինյանին և մեր ԱԺ սիրելի պատգամավորիներին՝ բոլոր տեսակի օրենքները խախտելու համար»,- ընդգծեց նա։

Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե «ինչո՞ւ ոչ ոք չթքեց նրանց վրա», Միքայել Մինասյանն ասաց, որ թքել են. «Եթե դուք բացեք Ֆեյսբուքը, կտեսնեք, որ հանած ֆեյքերին և անպատասխանատու սփյուռքահայերին՝ լավ էլ թքում են և ամենակարեւորը՝ թքածը լիզում են, ասում են՝ այո, ես ժամանակին թքել եմ, բայց հիմա մեղքերս ընդունում եմ, լիզում եմ, դա էլ եմ ողջունում։ Քանի որ մոդայիկ է գրանտ հայտարարելը, ես հայտարարում եմ գրանտ. ով առաջինը թքի ВОЗ-ի տղու վրա, կստանա մրցանակ, իսկ մրցանակը կասեմ, թե ինչ է լինելու»։

 

  • Կիսվել: