հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ես ձեզ համար ցուցակ չեմ կազմում. անգրագետ հարցեր ես տալիս. Վահան Քերոբյանը՝ լրագրողին

Ես ձեզ համար ցուցակ չեմ կազմում. անգրագետ հարցեր ես տալիս. Վահան Քերոբյանը՝ լրագրողին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողի՝ 2021թվականի ներքին ներդրումների պլանի հետ կապված հարցին ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զայրացած պատասխանեց, որ հրաժարվում է անպատրաստ հարցերին պատասխանել:

 «Դուք կարդու՞մ եք վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը, թե՝ ոչ»,- հարցին հարցով պատասխանեց նախարարը:

«Անպատրաստ հարցերին ես հրաժարվում է պատասխանել։ Դուք թվեր չեք կարդում, գալիս եք՝ տալիս եք տրիվիալ, անգրագետ հարցեր:Հրապարակված թվերի վերաբերյալ ավելորդ հարցեր պետք չէ տալ։ Ես ձեզ խնդրում եմ՝ պրոֆեսիոնալ աշխատել»:

Հարցին, թե ինչ ներդրումներ են եղել մեկ տարվա ընթաքում՝ նա պատասխանեց.  «Ես ձեզ համար ցուցակ չեմ կազմում։ Կա աշխատանք, որի արդյունքը հրապարակված է՝ 1 տրիլիոն 370 մլրդ դրամ համախառն կուտակում: Ազգային վիճակագրական ծառայությունն այս թիվը հրապարակել է: Ուրիշ հարց տվեք, դուք ոչ թե պետք է առավոտը զարթնեք ու գաք էստեղ հարց տաք, այլ պետք է պատրաստված լինեք: Նորմալ հարց տվեք»:

  • Կիսվել: