Ես չգիտեմ, թե ով է փոխել Հայաստանի երրորդ նախագահի հայտարարության տեքստը․ Փաշինյան
Ես, բնականաբար, չգիտեմ։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյակ է, թե ով է փոփոխել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության տեքստը, ինչի մասին այսօր հայտարարել էր հենց Սարգսյանը։
Փաշինյանը հավելել է, որ այս մասին ոչինչ չի կարող ասել։ «Միգուցե, եթե անհրաժեշտություն լիներ ինչ-որ բան պարզելու, այո, կարող էի պարզել», - նշել է նա։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նշել էր, թե ութ տարի առաջ իր հրաժարականի տեքստում մի նախադասություն էր գրել, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իր «երդվյալ» ընկերների հետագա մանիպուլյացիաների պատճառով փորձել են խարան դարձնել իր համար:



