ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը․ Գալուզինեը՝  Caesar հաուբից գնելու մասին

Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը․ Գալուզինեը՝ Caesar հաուբից գնելու մասին

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar ինքնագնաց հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը:

«Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ՝ Caesar համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ։

  • Կիսվել: