ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես չգիտեմ, որ Սամվել Ալեքսանյանն ինձ օգնել է, հետեւաբար՝ կարող եմ ասել, որ չի օգնել. Հրաչյա Հակոբյան

Ես չգիտեմ, որ Սամվել Ալեքսանյանն ինձ օգնել է, հետեւաբար՝ կարող եմ ասել, որ չի օգնել. Հրաչյա Հակոբյան

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ճիշտ է, որ Սամվել Ալեքսանյանը ընտրությունների ժամանակ իրեն աջակցել է, ասաց, որ ճիշտ կլինի, որ օգտատերը հարցն ուղարկի Սամվել Ալեքսանյանին կամ նրա օգնական Արմանին, նրանք ավելի շուտ կկարողանան պատասխանել այս հարցին

Հակոբյանն ասաց. «Իսկ եթե ավելի լուրջ, եթե հարցն ուղղված էր ինձ, ապա ես գոնե պետք է իմանամ դրա մասին՝ Սամվել Ալեքսանյանն ինձ օգնել է, թե ոչ։ Ես չգիտեմ, որ ինձ օգնել է, հետեւաբար կարող եմ ասել, որ չի օգնել»։

Պատգամավորի  խոսքով՝ ինքը վերջին անգամ ԱԺ ընտրություններից առաջ է  տեսել նրան: «Երբ նա եւ ես պատգամավոր էինք, ծանոթացել ենք, շփվել ենք, զրուցել ենք քաղաքապետարանի հետ կապված ինչ-որ գործով, գործնական էին շփումները։ Հետո էլ չեմ տեսել»,-ասաց պատգամավորը։

  • Կիսվել: