երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
«Ես չեմ կարող նման մեկնաբանություն անել». Կոնջորյանը՝  Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորության մասին

«Ես չեմ կարող նման մեկնաբանություն անել». Կոնջորյանը՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորության մասին

Ես չեմ կարող այս պահին նման մեկնաբանություն անել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրավական հիմքեր կա՞ն, որ Հովիկ Աղազարյանին  անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը մտնի խորհրդարան:

Իսկ հարցին, թե հիմքեր տեսնո՞ւմ է, որ Հովիկ Աղազարյանի գործողությունների հետ կապված իրավապահները ընթացք տան և քրգործեր հարուցվեն, նա արձագանքեց. «Ես առնվազն տեսնում եմ, որ այնտեղ վերլուծելու բան կա, այդ թվում իրավապահների կողմից»:

  • Կիսվել: