Ես ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում եմ, սակայն վարչապետ չեմ լինելու, մենք 3-4 թեկնածու ունենք վարչապետի․ Ծառուկյան
Ես ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում եմ, սակայն վարչապետ չեմ լինելու, մենք 3-4 թեկնածու ունենք վարչապետի: Այս մասին ԲՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
«Շատ հնարավոր է, ես խորհրդարան չմտնեմ, վայր դնեմ մանդատ։ Ես չեմ լինելու վարչապետը, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, թե ով կարող է անել, նա էլ պետք է անի։ Թիմը կուռ է մեկ մարդու նման, մեր բոլորի ուզածը նա է, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, կարողանանք այս վիճակից դուրս գալ, մեր մեջքը ուղղենք, որ աշխարհը մեզ հարգի»,–ասաց նա։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հետընտրական կոալիցիա պատկերացնո՞ւմ է, նա պատասխանեց. «Հների հետ ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում»։


