Ես այստեղ եմ, աշխատում եմ․ Հայկ Մարությանը՝ իր հրաժարականի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական անգամ հերքել է իր հրաժարականի մասին լուրերը։
Ավագանու նիստում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանին՝ քաղաքապետն ասել է․
«Քաղաքապետի պաշտոնում նշանակվելու օրվանից այդ հարցը շրջանառվում է, այս տարի լրանում է հոբելյանական 3-րդ տարին։ Ասեմ ավելին, այս տարի պասիվ է շրջանառվում այդ հարցը։ Ես այստեղ եմ, աշխատում եմ»,- ընդգծեց Մարությանը։
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերի 13-ին։



