շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ես ավելի շատ կասեի, որ Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, ոչ թե Հայաստանը». Արմեն Գրիգորյանը՝ Լավրովին

«Ես ավելի շատ կասեի, որ Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, ոչ թե Հայաստանը». Արմեն Գրիգորյանը՝ Լավրովին

Ես ավելի շատ կասեի, որ Ռուսաստանը պետք է հստակեցնի որպես ՀԱՊԿ անդամ իր դիրքորոշումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրաառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որտեղ նա, ըստ էության, Հայաստանին կոչ է անում կողմնորոշվել, թե ինչը ինչ ուղղությամբ է գնում:

«Դուք գիտեք, որ ՀԱՊԿ-ի հետ մեր վերջին շրջանի, առնվազն 2021-ի մայիսից սկսած ՀԱՊԿ-ի հետ մեր քննարկումը եղել է այն, որ մենք պնդել ենք, որ Հայաստանը սահման ունի Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ը պնդել է, որ չունի եւ չի ճանաչել այդ սահմանը, նաեւ չի դատապարտել Հայաստանի տարածքի օկուպացիան: Ես կասեի, որ այստեղ ավելի շատ անհրաժեշտություն կա, որ ՌԴ-ն որպես ՀԱՊԿ անդամ, հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ, ոչ թե Հայաստանը հստակեցնի»,-ասաց նա:

  • Կիսվել: