ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես ապրում եմ այն զգացողությամբ, որ 4 հազար որդի եմ կորցրել․ Փաշինյան

Ես ապրում եմ այն զգացողությամբ, որ 4 հազար որդի եմ կորցրել․ Փաշինյան

Ես ապրում եմ այն զգացողությամբ, որ 4 հազար որդի եմ կորցրել: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին։

«Իմ տառապանքը 4 հազար հոգու համար է: Ամեն ընտանիք կորցրել է մեկ որդի, ընտանիքներ կան, որ երկու որդի են կորցրել, իսկ ես ապրում եմ այն զգացողությամբ, որ 4 հազար որդի եմ կորցրել: Ես ոչ մի բան չեմ ձեռնարկել, որպեսզի Ջաբրայիլի հատվածներում, որը դառել է ամենածանր տեղն ու մեր զոհերի մեծ մասն այնտեղ են եղել... Վկա է Աստված, ես ոչ մի բան, որևէ այլ զինվորի այլ կերպ չեմ վերաբերվել, քան՝ իմ որդու համար»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Աշոտ Փաշինյանը Ջաբրայիլում է եղել ու ինքը որևէ առանձնահատուկ բան չի ասել որդու համար:

Փաշինյանը նաև պատմեց անհետ կորածների հարազատների հետ մի հանդիպման մասին, որի ժամանակ իրեն հարցրել են, թե որտեղ է եղել իր որդին.

«Ասացի՝ մի բան ասեմ, կհավատա՞ս: Ասացի, որ չգիտեմ: Եթե ես իմ որդիով այդ տրամաբանության մեջ հետարքրքվեի, կստացվեր, որ նրան մյուսներից տարբերակում եմ: Դա առիթ հանդիսացավ, որ Աշոտին գրեմ, որպեսզի իմանամ, թե որտեղ է եղել: Այդ ժամանակ ես իմացա, թե որտեղ է նա եղել, ինչ պայմաններում»:

Նա նաև ասաց, որ մանրամասներ իմանալուց հետո կարող է ասել, որ հպարտ է իր որդու համար:

  • Կիսվել: