չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ես անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի․ Փաշինյան

Ես անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի․ Փաշինյան

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Պատգամավորի հարցին, թե ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի կողմից անհրաժեշտ աջակցությունը չցուցաբերելու մտավախություն կա՞, թե՞ ոչ՝ Փաշինյանը ընդգծեց՝ դա կնշանակի, որ այդ կազմակերպությունը կամ որևէ երկիր հայտարարի իր ինքնալուծարման մասին:

«Այո՛, փաստ է, որ Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է, և ես անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի: Այդ պայմանագրային պարտավորությունների ամբողջ իմաստն ու մեկնաբանությունն այն է, որ հարձակումը ՀՀ-ի վրա հարձակում է ՌԴ-ի վրա:

Այդպիսի բան լինել չի կարող, բացառված է, անհնար է, քանի որ արդեն ասացի, թե ինչ կարող է դա նշանակել»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: