ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ես անձամբ Ցեղասպանության զոհ դարձած ընտանիքի անդամ եմ. Մարությանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին

Ես անձամբ Ցեղասպանության զոհ դարձած ընտանիքի անդամ եմ. Մարությանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

՛՛Տարօրինակ են Փաշինյանի հարցերը, թե ինչ է եղել, և ինչու է եղել Հայոց ցեղասպանությունը։ Մեզ ցեղասպանել են միայն այն պատճառով, որ հայ ենք։ Եթե կառավարության ղեկավարը նման հարցեր է տալիս, ավտոմատ կերպով մեզ չհամակրող կառավարությունների համար հայտարարություն է այն բանի մասին, թե ինչ է եղել ընդհանրապես։ Այս ամեն ինչը կարող է վատ անդրադարձ ունենալ այս ամբողջ պատմության, պայքարի վրա։ Ես անձամբ Ցեղասպանության զոհ դարձած ընտանիքի անդամ եմ՛՛,- նշել է Մարությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը Ցեղասպանության մասին ասելե էր. ՛՛Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: