շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ես 29․800 քկմ-ի վարչապետն եմ  ու այդպիսին եղել եմ միշտ․ Վարչապետ

Ես 29․800 քկմ-ի վարչապետն եմ  ու այդպիսին եղել եմ միշտ․ Վարչապետ

Արգելել ՀՀ-ի ղեկավարությանը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է, որ նույն որոշմամբ մենք կարգելենք Ադրբեջանին ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարդիկ կան, որ ասում են 29․800 քկմ տարածքով Հայաստանը  մեզ հետաքրքիր չէ, սա շատ վտանգավոր խոսույթ է։ Անձամբ ինձ 29․800 քկմ ՀՀ տարածքային ամբողջականությունը  ոչ միայն շատ հետաքրքիր է, այլև կներեք, ես 29․800 քկմ-ի վարչապետն եմ  ու այդպիսին եղել եմ միշտ։

 

Սա չարձանագրել, նշանակում է ՀՀ-ն  լղոզել անորոշության մեջ, ինչը մենք արել ենք, ես էլ եմ արել, ինձնից առաջ էլ են արել։ Մեզ թվացել է, թե կյանքը այդպես պարզ է։ Մենք շատ բաներ չենք ֆիքսել, տարբեր ձևաչափերի քարտեզներ  տպելով, հրատարակելով  քաջալերելով, մեզ թվացել է, թե պատմական առումով դրական բան ենք անում, իրականում մենք հայկական պետությունն ենք լղոզել անորոշության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: