շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ հասարակությունը. դեսպան

Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ հասարակությունը. դեսպան

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս դժբախտ իրադարձություններն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները՝ Իսրայելը հավատարիմ է բոլոր կրոնների պաշտամունքի ազատությանը՛՛:

 

  • Կիսվել: