կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խցանումների միջոցով վտանգի ահազանգ հնչեցրու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար․ «Զանգ»-ի հայտարարությունը

Խցանումների միջոցով վտանգի ահազանգ հնչեցրու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար․ «Զանգ»-ի հայտարարությունը

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Զանգ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«- Եթե դեմ ես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը,

- բայց պետականամետությունից դրդված շարունակում ես աշխատել պետական համակարգում՝ փորձելով նվազեցնել այդ քաղաքականությունից ծնվող ռիսկերը Հայաստանի Հանրապետության համար,

- Կամ եթե դեմ ես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը,

- Բայց որևէ կառույցի, կուսակցության պատկանելությունը, աշխատանքի վայրում թելադրվող պայմանները քեզ թույլ չեն տալիս հանրայնորեն միանալ այս շարժմանը,

հետևաբար չես կարող դուրս գալ փողոց,

ապա երկուշաբթի օրվանից սկսած ամեն օր, առավոտյան ժամը 8։00-ից 09։00-ն և երեկոյան 17։30-ից 19։00-ն փողոց մի՛ փակիր, երթ մի՛ արա, ուղղակի երևանի կենտրոնական փողոցներով՝ Մաշտոցի պողոտա, Խանջյան, Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Սարյան, Խորենացի, Պուշկին, Թումանյան, Սայաթ-Նովա, Մոսկովյան 1-2 ժամ վարիր քո ավտոմեքենան։

Վարիր և երթևեկության քարտեզների միջոցով կարմիր քարտ ցույց տուր Նիկոլ Փաշինյանին,

Վարիր և խցանումների միջոցով վտանգի ահազանգ հնչեցրու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար,

Վարի՛ր, կտրվի՛ր առօրեականությունից և քո ամուսնուն, ընկերոջը, բարեկամին, հարևանին, հայրենակցին ևս կտրիր առօրեականությունից,

որովհետև «Արևմտայն Ադրբեջան» դառնալը Հայաստանի Հանրապետության քաղաքացու առօրյա չի՛ կարող լինել,

որովհետև Արևմտյան Ադրբեջանը գնացքով չի գալու, այն արդեն գալիս է՝ Ալեն Սիմոնյանի ու մյուս նիկոլականների ականջի տեղ բացող հայտարարություններով,

Որովհետև ականջի տեղ բացող այդ հայտարարություններին սովորության համաձայն հաջորդում են ստորագրվող թղթերը։

Վարի՛ր, որ հնձենք նիկոլականությունը,

Վարի՛ր, որ կարողանանք ցանել ապագա ինքնիշխան Հայաստանի սերմերը»։ 

  • Կիսվել: