կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երկուստեք ծրագրերը ՀՀ կառավարության հետ բարեհաջող են ընթանում. Շվեյցարիայի ԶՀԳ Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրենը՝ Հարությունյանին

Երկուստեք ծրագրերը ՀՀ կառավարության հետ բարեհաջող են ընթանում. Շվեյցարիայի ԶՀԳ Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրենը՝ Հարությունյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բոենի Սլաթսի ղեկավարած պատվիրակությանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հումանիտար խնդիրների և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերին:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի կողմից ՀՀ կառավարությանը
տրամադրված աջակցությունը ինչպես ԼՂ բնակչության հետ կապված հիմնահարցերի, այնպես էլ՝ կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը բարեփոխումների օրակարգի շուրջ, մասնավորապես, Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ ՀԿԲ ռազմավարության մասնակցային կառավարման առաջնահերթությունը կարևոր ուղղություններից է, քանի որ կբարելավի քաղաքացիական հասարակության ներգրավումը որոշումների կայացման հարցում:

Բ. Սլաթսը նշել է, որ երկուստեք ծրագրերը ՀՀ կառավարության հետ բարեհաջող են ընթանում և պատրաստակամ են համագործակցել Հայաստանում այլ զարգացման ծրագրերի ուղղությամբ:

  • Կիսվել: