երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Երկու նախկին խորհրդականներս պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել ԶՈւ-երում կտրուկ պաշտոնանկություններ իրականացնել. Փաշինյան

Երկու նախկին խորհրդականներս պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել ԶՈւ-երում կտրուկ պաշտոնանկություններ իրականացնել. Փաշինյան

Իմ երկու նախկին խորհրդականներն էլ պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել զինված ուժերում կտրուկ պաշտոնանկություններ իրականացնել: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե արդյոք վարչապետն իր խորհրդականների հետ քննարկե՞լ է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցը:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Չեմ հետևել այդ խորհրդին, քանի որ չգիտեի՝ կտրուկ պաշտոնանկությունները կփոխեի՞ն իրավիճակը, թե՞ ոչ: Վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաները կհասցնեին իրավիճակը պահել վերահսկողության տակ, նրանք կարող էին հայտնվել հեղեղի մեջ՛՛:

 

  • Կիսվել: