երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ. ԱՆ

Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե´ բնակչությունից, թե´ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»:

«Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված` երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով:

Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները:

Իսկ բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին»,- ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: