երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երկրում կառավարման որակն ընկել է, դա ծնելու է նոր իշխանափոխության տրամադրություններ. Գևորգ Պողոսյան

Երկրում կառավարման որակն ընկել է, դա ծնելու է նոր իշխանափոխության տրամադրություններ. Գևորգ Պողոսյան

 Մեկ տարուց ավելի աշխատանքը ցույց տվեց, որ Հայաստանի կառավարությունն արհեստավարժ չէ, խորհրդարանը՝ լցված պատահական մարդկանցով, մարդկանցով, որոնք ոչ մի քաղաքական հետագիծ, օրենսդրական գործունեության փորձ չեն ունեցել, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Մասնագետի խոսքով, այս ամենի հետևանքով երկրում կառավարման որակն ընկել է: «Դա ծնելու է նոր իշխանափոխության տրամադրություններ, բայց այն ուժը, որը կարող է իր վրա վերցնել պաստախանատվություն, վստահություն, դեռ չկա», - հավելեց սոցիոլոգը:

Նրա կարծիքով, Փաշինյանը կառավարման համակարգում մնացել է, աշխատում է միայնակ. «Բայց այնպես չէ, որ դա նրան դուր չի գալիս: Նիկոլը միշտ իր ասածը պետք է ասի, որ հարցը լուծվի, համենայն դեպս ինձ դուր է գալիս, բայց երկիրը կառավարումը կորցնում է»: Ինչ վերաբերում է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը, Գևորգ Պողոսյանն ասաց, որ նման հնարավորություն այս պահին չի տեսնում:

«Երևացող կուսակցությունները՝ իշխանությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը» կարող են ձայներ հավաքել, բայց չերևացող կուսակցությունները՝ «Դաշնակցությունը», Հանրապետականը և այլն, բնական է, կմասնակցեն , բայց շանսեր չունեն», -նշեց Պողոսյանը:

  • Կիսվել: